10 Հուլիսի 2009, 576 - Ա
Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ԱԼՄԱԹԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին 2009 թվականի հուլիսի 9-11-ը գործուղել Ալմաթի (Ղազախստանի Հանրապետություն)` Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ի. Իսայանի` Ալմաթի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրասիական զարգացման բանկի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Ի. Իսայանի` Ալմաթի մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ալմաթի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։