Վարչապետի որոշումներ

9 Հուլիսի 2009, 565 - Ա

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՊԼՈՎԴԻՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին 2009 թվականի հուլիսի 11-12-ը գործուղել Պլովդիվ (Բուլղարիայի Հանրապետություն)` Սուսերամարտի եվրոպական համադաշնության 2009 թվականի կոնգրեսին մասնակցելու համար։
2. Ա. Գրիգորյանի` Պլովդիվ գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի` «ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում` հայկական սուսերամարտի ֆեդերացիայի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Ա. Գրիգորյանի` Պլովդիվ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պլովդիվ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։