6 Հուլիսի 2009, 558 - Ա
Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ԿՈՆՍՏԱՆՑԻՆ - ՋԵԶԻՈՐՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանին 2009 թվականի հուլիսի 6-9-ը գործուղել Կոնստանցին-Ջեզիորնա (Լեհաստանի Հանրապետություն)` Երիտասարդական քաղաքականության զարգացումն Արևելյան Եվրոպայում և Կովկասում թեմայով համաշխարհային երկրորդ սեմինարին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Քարամյանի` Կոնստանցին - Ջեզիորնա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Քարամյանի` Կոնստանցին - Ջեզիորնա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կոնստանցին - Ջեզիորնա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։