Վարչապետի որոշումներ

6 Հուլիսի 2009, 556 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 514-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 514-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում «Ա. Կիրակոսյան» բառերը փոխարինել «Կ. Ղազինյան» բառերով, իսկ «Կ. Ղազինյան - Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան» բառերը` «Ի. Զաքարյան -ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ (համաձայնությամբ)» բառերով։