Վարչապետի որոշումներ

6 Հուլիսի 2009, 554 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հանրապետական գործադիր մարմիններում ներդրումային ծրագրեր բացահայտելու, ինչպես նաև դրանք Եվրասիական զարգացման բանկին, Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզէU) հակաճգնաժամային հիմնադրամին և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզէU) բարձր տեխնոլոգիաների կենտրոն ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի։
2. Աշխատանքային խմբին` համագործակցելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ, ներկայացնել առաջարկություններ այն ներդրումային ծրագրերի վերաբերյալ, որոնք պետք է ներկայացվեն Եվրասիական զարգացման բանկին, Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզէU) հակաճգնաժամային հիմնադրամին և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզէU) բարձր տեխնոլոգիաների կենտրոնին։
3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` առավելագույնu աջակցել աշխատանքային խմբի գործունեությանը։
Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր