Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2005, 452 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 ու ՆՀ-1064 հրամանագրերով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 633-Ն որոշման`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) որոշման հավելվածը լրացնել նոր` 221-րդ կետով.

«221. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն   3741   5    -

նախարարության աշխատակազմ     210       5       -

այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանումներ  102        5        -

առանձնացված ստորաբաժանումներ`

Պետական ռեզերվների գործակալություն     22       2       -

Միգրացիոն գործակալություն      44       2       -

«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն  42       1       -

նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ`

Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակազմ   3467  3       -

այդ թվում`

կառուցվածքային ստորաբաժանումներ 3290      3       -

առանձնացված ստորաբաժանումներ`

Պետական հրդեհային տեսչություն 177       2        -

Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ 64       3       -

այդ թվում`

կառուցվածքային ստորաբաժանումներ 64      3       -».

բ) որոշման հավելվածի 33-րդ կետում` հանել «Պետական ռեզերվների գործակալություն 22 2 -» տողը, իսկ «752» թիվը փոխարինել «730» թվով.

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 42-րդ, 43-րդ, 57-րդ և 58-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023