Վարչապետի որոշումներ

23 Հունիսի 2009, 507 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ (PHRD) ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ» TF 093097 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերի պահանջների`
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրված «Քաղաքականության և մարդկային ռեսուրսների զարգացման (PHRD) դրամաշնորհ Տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման համար» TF 093097 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ։
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրված «Քաղաքականության և մարդկային ռեսուրսների զարգացման (PHRD) դրամաշնորհ Տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման համար» TF 093097 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
Հավելված