Վարչապետի որոշումներ

21 Հունիսի 2005, 456 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի  դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը՝

Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կազմավորման օրվա կապակցությամբ և ծառայողական պարտականությունների բարեխղճորեն ու բարձր պատասխանատվության կատարելու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար,  ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Գրիգոր Վարդգեսի Գրիգորյանին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:

Արխիվ

2024

2023