Վարչապետի որոշումներ

2 Հուլիսի 2009, 545 - Ա

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանին 2009 թվականի հուլիսի 7-9-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն՝ ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող պետությունների կարգավորող մարմինների ֆորումի 16-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մարտիրոսյանի` Բուլղարիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Մարտիրոսյանի` Բուլղարիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։