2 Հուլիսի 2009, 543 - Ա
ԵԱՀԿ-Ի ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Դ. ԲԱԿՈՅԱՆԻՍԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ 2009 թվականի հուլիսի 2-3-ը ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դ. Բակոյանիսի գլխավորած պատվիրակության (10 մարդ) Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ՝
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին `
1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) պաշտոնական պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը.
3) պատվիրակության սպասարկման համար 2009 թվականի հուլիսի 2-3-ը տրամադրել 2 «Աուդի Ա6» մակնիշի ավտոմեքենա, ապահովել վառելիքով` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, պաշտոնական ճաշի, միջոցառումների հետ կապված և այլ ծախսեր կատարել 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների։