2 Հուլիսի 2009, 542 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 354 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 14-ի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 354 որոշման 1-ին կետով հաստատված խորհրդի կազմում`
1) «Ա. Երիցյան - «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Բեկիրսկի - «Տոսպ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
2) «Ն. Աֆեյան - «Ֆլագշիփ Վենչըրս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Գրիգորյան - «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով։