Վարչապետի որոշումներ

30 Հունիսի 2009, 527 - Ա

Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին 2009 թվականի հուլիսի 2-3-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող Հայաստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի միգրացիայի ոլորտում քաղաքականություն մշակող և որոշումներ ընդունող պաշտոնյաների մասնակցությամբ միջազգային միգրացիայի հարցերին նվիրված սեմինարին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախշյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Բախշյանի` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։