16 Հունիսի 2005, 440 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 221-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի ապրիլի 5-ի «Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին» կոնվենցիայի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին. N 221-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն»: