30 Հունիսի 2009, 526 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 400-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Աստանա գործուղելու մասին» N 400-Ա որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների, կատարել`
1) 8688790 դրամի սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) 3000000 դրամի սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։»։