30 Հունիսի 2009, 522 - Ա
Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին 2009 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 2-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)` Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների փոխադրման խողովակաշարի և Հայաստանի Հանրապետությունում նավթամթերքների տերմինալի կառուցման ծրագրի վերաբերյալ բանակցություններ վարելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սիմոնյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Սիմոնյանի` Թեհրան մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։