3 Մարտի 2004, 106 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 346 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346 - Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշտապես գործող բարձրագույն խորհրդի կազմը լրացնել հետևյալ անդամներով`
Գ. Մինասյան - ՀՀԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի
ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ, խորհրդակցական ձայնի
իրավունքով)
Գ. Մխեյան - ՕԵԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի
սոցիալական, առողջապահության և բնության պահ-
պանության հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ (համաձայնությամբ, խորհրդակցական
ձայնի իրավունքով)
Հ. Կարապետյան - ՀՅԴ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի
ՀՅԴ խմբակցության քարտուղար (համաձայնու-
թյամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։