24 Հունիսի 2009, 517 - Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2009 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ` 2009 թվականի հուլիսի 1-4-ը կայանալիք` Առողջապահության 10-րդ համաշխարհային հայկական համաժողովին մասնակցելու համար` Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու նպատակով։
2. Հ. Հակոբյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը, բացառությամբ ճանապարհածախսի և կեցության վարձավճարի, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Հակոբյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։