Վարչապետի որոշումներ

14 Հունիսի 2005, 433 - Ա

2005 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ) ԿԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2005 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունների լուծարման գործընթացը ժամանակագրական առումով կանոնակարգելու նպատակով՝

1. Հաստատել 2005 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից պետական գույքի մասնավորեցման ( մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունների լուծարման համար անհրաժեշտ տեղեկությունների ներկայացման ժամանակացույցն ըստ ընկերությունների թվի՝ համաձայն հավելվածի:

2.  Հայաստանի Հանրապետության նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի N 747 որոշման 7-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունների լուծարման համար անհրաժեշտ տեղեկությունները՝ ըստ սույն որոշման հավելվածում նշված ընկերությունների թվի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մինչև յուրքանչյուր հաջորդ ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշման 2-րդ կետի կատարման ընթացքի (Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից ներկայացված տեղեկությունների (ըստ ընկերությունների թվի), ստացված փաստաթղթերին համապատասխան ընթացք տալու և յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի կողմից բարձրացված խնդիրների) մասին տեղեկանք: