Վարչապետի որոշումներ

24 Հունիսի 2009, 514 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսանին 2009 թվականի հուլիսի 2-4-ը գործուղել Սլովակիայի Հանրապետություն` հայ-սլովակյան մշակութային համագործակցության 2010 թվականի ծրագրերը քննարկելու համար։
2. Հ. Պողոսյանի՝ Սլովակիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի՝ Սլովակիայի Հանրապետություն գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Պողոսյանի` Սլովակիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սլովակիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։