18 Հունիսի 2009, 496 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ և հայ ճարտարապետության ազգային ավանդույթների պահպանման, զարգացման, երիտասարդ սերնդին դրանց փոխանցման գործում ունեցած ակտիվ մասնակցության ու ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, միջազգային ճարտարապետական ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր Սարգիս Արամի Գուրզադյանին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով։