11 Հունիսի 2009, 472 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1033-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-106-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2010 թվականի բյուջետային գործընթացի իրականացման նպատակով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի բյուջետային գործընթացն սկսելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի N 790-Ն և 2007 թվականի դեկտեմբերի 17-ի N 888-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1033-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 1-ին ենթակետը.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված