Վարչապետի որոշումներ

18 Հունիսի 2009, 499 - Ա

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2009 թվականի հունիսի 16-18-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական միության արևելյան գործընկերության «Էներգետիկ անվտանգության» պլատֆորմի մեկնարկային հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Գալստյանի` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023