Վարչապետի որոշումներ

16 Հունիսի 2009, 489 - Ա

Լ. ՌՈՒԽԿՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին 2009 թվականի հունիսի 22-26-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` սանիտարական հարցերով զբաղվող պատասխանատու անձանց համար ձկնամթերքի և հիգիենայի սկզբունքների վերաբերյալ տեխնիկական սեմինարին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Լ. Ռուխկյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Լ. Ռուխկյանի` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր