Վարչապետի որոշումներ

15 Հունիսի 2009, 486 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 836-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հոկտեմբերի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 836-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման մեջ և հավելվածում «հավելված» բառը համապատասխանաբար փոխարինել «N 1 հավելվածի» և «Հավելված N 1» բառերով.
2) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 hավելվածի».
3) 3-րդ կետում «եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով.
4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն hավելվածի.
5) որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում`
ա. «Ռ. Դայան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ստանդարտացման և տեխնիկական անվտանգության վարչության պետ» բառերը փոխարինել
«Լ. Մաքսուդյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գիտելիքի տնտեսության, նորարարության և ձեռներեցության խթանման վարչության նորարարության, ստանդարտացման և չափագիտության բաժնի պետ» բառերով,
բ. կազմը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Ա. Պետրոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ»։
Հավելված