Վարչապետի որոշումներ

11 Հունիսի 2009, 471 - Ա

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի N 575-Ն որոշմամբ հաստատված` սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների կազմակերպման և անցկացման 2009 թվականի «Արի տուն» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների կազմակերպման և անցկացման 2009 թվականի «Արի տուն» ծրագրի համակարգող խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի։
2. Համակարգող խորհրդի նախագահին` ստեղծել սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների կազմակերպման և անցկացման 2009 թվականի «Արի տուն» ծրագրի իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա գործունեության ժամանակացույցը։
Հավելված

Արխիվ

2024

2023