Վարչապետի որոշումներ

12 Հունիսի 2009, 482 - Ա

Գ.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին 2009 թվականի հունիսի 13-17-ը գործուղել Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն)՝ «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի հերթական տարեկան նիստին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Սարգսյանի՝ Բիշքեկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության և հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Գ. Սարգսյանի՝ Բիշքեկ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բիշքեկ գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր