12 Հունիսի 2009, 477 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՄԱՍԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և ելնելով Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծի քննարկման անհրաժեշտությունից` 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծի քննարկման աշխատանքային խումբ։
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի։