Վարչապետի որոշումներ

11 Հունիսի 2009, 469 - Ա

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 30-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական 30-րդ նիստը 2009 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին համատեղ նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նիստի անցկացման և հյուրերի (46 մարդ) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում դահլիճի վարձակալման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, գրասենյակային պիտույքների և տեղեկատվական նյութերի ձեռքբերման, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, փոխադրամիջոցների, դրանց վառելիքի, մշակութային միջոցառումների և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ 4500000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացրած հաշվետվությունների։