11 Հունիսի 2009, 467 - Ա
Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին 2009 թվականի հունիսի 8-11-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից «Կայուն զարգացման համար անհրաժեշտ է իրավական պետություն. համագործակցության հնարավորություններ» խորագրով կազմակերպվող միջազգային համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ն. Առուստամյանի՝ Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Առուստամյանի՝ Բեռլին մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։