8 Հունիսի 2009, 465 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 336-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի ապրիլի 27-ի «Պատվիրակություն Ժնև գործուղելու մասին» N 336-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանին» բառերով.
2) որոշման հավելվածում «Ա. Համբարձումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (պատվիրակության ղեկավար)» բառերը փոխարինել
«Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)» բառերով, իսկ «Ք. Փիլոսյան - Հայաստանի գործա-
տուների (արդյունաբերողների և գործարարների) հանրապետական միության փոխնախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Մակարյան - Հայաստանի գործատուների (արդյունաբերողների և գործարարների) հանրապետական միության գործադիր տնօրեն» բառերով։