Վարչապետի որոշումներ

8 Հունիսի 2009, 464 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԵվրԱզԷս-ի կառավարությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի հունիսի 9-ին Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սմբատյանին։
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների գործուղման ծախսերը (օրապահիկ, ներկայացուցչական) կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի և Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի աշխատողների գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
5. Պատվիրակության մյուս անդամների` Մոսկվա գործուղման ծախսերը կատարել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության, պետական պահպանության ծառայության և զանգվածային լրատվության միջոցների հաշվին։
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մոսկվա գործուղման ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
7. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2009 թվականի հունիսի 9-ին` Երևան- Մոսկվա-Երևան երթուղիներով։
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 7-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
9. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
Հավելված