Վարչապետի որոշումներ

4 Հունիսի 2009, 460 - Ա

Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանին 2009 թվականի հունիսի 7-12-ը գործուղել Շվեդիայի Թագավորություն` «Կադաստրի զարգացումը Հայաստանում» ծրագրով նախատեսված աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Հովհաննիսյանի` Շվեդիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Հովհաննիսյանի` Շվեդիայի Թագավորություն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։