2 Մարտի 2004, 104 - Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
Ս. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Հ.Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Թ. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Կ.Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Ս. Մարգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետ
Գ. Գրիգորյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության
տնօրենի առաջին տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության պետի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական
կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի և
իրավապահ մարմինների վետերանների միության
խորհրդի նախագահի պաշտոնակատար
(համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
սոցիալական հարցերի վարչության պետ
2. Հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը: