28 Ապրիլի 2009, 344 - Ա
Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Ա. Քոչարյանին 2009 թվականի մայիսի 4-6-ը գործուղել Բուխարեստ (Ռումինիայի Հանրապետություն)` Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի սկիզբ հայտարարող խորհրդաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի և Ա. Քոչարյանի` Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Դանիելյանի և Ա. Քոչարյանի` Բուխարեստ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուխարեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։