Վարչապետի որոշումներ

1 Հունիսի 2009, 452 - Ա

Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին 2009 թվականի հունիսի 10-13-ը գործուղել Կիև (Ուկրաինա)` այնտեղ կայանալիք Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տարածաշրջանային պլանավորման համար պատասխանատու նախարարների եվրոպական համաժողովի շրջանակներում կազմակերպվող «Եվրոպա մայրցամաքի հավասարակշռված կայուն տարածաշրջանային զարգացման համապարփակ մոտեցում» խորագրով համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Ալավերդյանի` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ռ. Ալավերդյանի` Կիև մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։