Վարչապետի որոշումներ

11 Հունիսի 2005, 428 - Ա

ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետով`

1. Թեղուտի հանքավայրի զարգացման ծրագրին աջակցելու նպատակով ստեղծել Թեղուտի հանքավայրի զարգացման ծրագրի աջակցման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի գլխավորությամբ:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` 5-օրյա ժամկետում ներկայացնել թեկնածուներ (տեղակալի մակարդակով)` Թեղուտի հանքավայրի զարգացման ծրագրի աջակցման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկելու նպատակով:

3. Միջգերատեսչական հանձնաժողովին`

ա) 15-օրյա ժամկետում քննարկել և հաստատել Թեղուտի հանքավայրի զարգացման ծրագրի աջակցման աշխատանքների ցանկը` ներգրավելով «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը,

բ) աշխատանքները համակարգել Թեղուտի հանքավայրի զարգացման ծրագրի աջակցման աշխատանքների ցանկին համապատասխան,

գ) աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին: