29 Մայիսի 2009, 447 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 1-ին ենթակետի`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթ բարեփոխումների գործողությունների պլանը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2009 թվականի դեկտեմբեր ամիսը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված գործողությունների պլանի իրականացման ծախսերի գնահատումը։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` 2009 թվականի դեկտեմբերին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ սույն որոշման 2-րդ կետի հիման վրա գնահատված ծախսերի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ` ներառյալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի արտաբյուջետային միջոցներից և դոնոր կազմակերպություններից։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթ բարեփոխումների գործողությունների պլանը հաստատելու մասին» N 442-Ն որոշումը։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված