29 Մայիսի 2009, 443 - Ա
Լ. ՆԱՆՅԱՆԻՆ ՈՒԼՅԱՆՈՎՍԿԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Լ. Նանյանին 2009 թվականի մայիսի 28-31-ը գործուղել Ուլյանովսկի մարզ (Ռուսաստանի Դաշնություն)՝ այնտեղ անցկացվող Հայաստանի օրերի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու համար։
2. Լ. Նանյանի` Ուլյանովսկի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Լ. Նանյանի` Ուլյանովսկի մարզ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Լ. Նանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ուլյանովսկի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։