27 Մայիսի 2009, 439 - Ա
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը uահմանելու մաuին» ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաների 2009 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեuչական հանձնաժողով և հաuտատել դրա կազմը` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեuչական հանձնաժողովին`
1) «Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախuերի գործառական դաuակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դաuի «11. Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ծրագրով նախատեuված հատկացումների հաշվին և «Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի N 26-2 աղյուuակում նշված ճամբարներում 2009 թվականի հուլիuի 1-ից կազմակերպել դպրոցականների ամառային հանգիuտը` երկու հերթափոխով, 20-ական oրով.
2) միջազգային մարդաuիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները uննդամթերքի անհրաժեշտ քանակությամբ և տեuականիով ապահովելու հարցը։
3. Հայաuտանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ըuտ միջգերատեuչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2009 թվականի հունիuի 25-ը Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող դպրոցականների ցուցակները։
4. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարին` ձեռնարկել միջոցներ` Հանքավանի միջճամբարային մեկուuարանի աշխատանքները 2009 թվականի հուլիuի 1-ից uկuելու համար։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետին, Հայաuտանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել ամառային հանգuտի մեկնող և վերադարձող դպրոցականների անվտանգ փոխադրումը։
Հավելված