9 Հունիսի 2005, 426 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունվարի 25-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնակարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված`
ա) Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
բ) Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կանոնակարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Խորհրդի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհդրին անդամակցությունը և նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը` բացառությամբ հասարակական կազմակերպությունների խմբերի ներկայացուցիչների:
Խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչը փոփոխվում է համապատասխան հասարակական կազմակերպությունների խմբի առաջարկությամբ»: