26 Մայիսի 2009, 434 - Ա
Դ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների բարձր մակարդակի խմբի հերթական նիստի և դրան նախորդող համաձայնեցման հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Դ. Համբարձումյանի` 2009 թվականի մայիսի 3-8-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։