Վարչապետի որոշումներ

26 Մայիսի 2009, 433 - Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մ. Բադալյանին (համաձայնությամբ) 2009 թվականի մայիսի 26-30-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն՝ Վալենսիա քաղաքում կազմակերպվելիք «Հայաստան» առագաստանավի «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի շուրջերկրյա ճանապարհորդություն՝ սփյուռքի ուղիներով» միջոցառման մեկնարկին մասնակցելու, ինչպես նաև տեղի հայկական համայնքի հետ հանդիպելու համար։
2. Հ. Հակոբյանի և Մ. Բադալյանի` Իսպանիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Հակոբյանի և Մ. Բադալյանի` Իսպանիայի Թագավորություն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։