26 Մայիսի 2009, 428 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 485-Ա ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 264-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի հուլիսի 29-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության աշխատանքային խմբի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 485-Ա որոշման 1-ին կետում «Տ. Դավթյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» և «Ժ. Ազիզյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետի տեղակալ» բառերը համապատասխանաբար փոխարինել
«Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» և «Վ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Մայքրոսոֆտ» կորպորացիայի միջև համատեղ աշխատանքային խմբի հայկական կողմի կազմը հաստատելու և կոնտակտային անձ նշանակելու մասին» N 264-Ա որոշման 1-ին կետում «Ժ. Ազիզյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ (աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավար)», «Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչության գլխավոր տեսուչ»,
«Ս. Ադամյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման վարչության պետի տեղակալ» և
«Ռ. Ասատրյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչու-
թյան պետի տեղակալ-բաժնի պետ» բառերը համապատասխանաբար փոխարինել
«Վ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ (աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավար)», «Ա. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գլխավոր հարկային տեսուչ», «Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գլխավոր տեսուչ» և «Գ. Գրիգորյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գիտելիքի տնտեսության, նորարարության և ձեռներեցության խթանման վարչության գիտելիքի տնտեսության բաժնի պետ» բառերով։