Վարչապետի որոշումներ

26 Մայիսի 2009, 426 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 862 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի «Կանանց հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 862 որոշմամբ հաստատված խորհրդի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

Հ. Նաղդալյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)

Ջ. Հակոբյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետ (համաձայնությամբ)

Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Կ. Կիրակոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ

Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների
վարչության պետ

Ն. Դուրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀՎ-ի 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Ն. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ

Լ. Ղազարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և
երեխաների հիմնահարցերի վարչության պետ

Շ. Ասոյան - ՀՀ մշակույթի նախարարության մշակութային
արժեքների պահպանության գործակալության պետ

Ռ. Յուզբաշյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման
վարչության առաջնային բուժօգնության բաժնի վարիչ

Ա. Հովհաննիսյան - «Գրանդ Քենդի» ԲԲԸ- ի նախագահ
(համաձայնությամբ)

Ն. Հակոբյան - Հայաստանի կանանց հանրապետական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ջ. Հասրաթյան - «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ)

Ա. Գևորգյան - Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ (համաձայնությամբ)

Ս. Ասլանյան - Հայաստանի մայրության ֆոնդի նախագահ
(համաձայնությամբ)

Ն. Մարտիրոսյան - «Միկա ցեմենտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ց. Գևորգյան - Վաճառականների միության նախագահ
(համաձայնությամբ)

Ռ. Ծառուկյան - «Գ. Կ. Ծառուկյան» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Արմաղանովա - Առողջապահության աշխատողների արհմիությունների հանրապետական կոմիտեի նախագահ
(համաձայնությամբ)

Գ. Միրզոյան - «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ժամկոչյան - «Դեմոկրատիայի դպրոց» ակումբ, սոցիոլոգ-
փորձագետ, «Կանանց հանրապետական խորհուրդ»
հասարակական կազմակերպության նախագահության անդամ (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան - «Պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն

Գ. Սողոմոնյան - Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս

Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (խորհրդի քարտուղար)»։