25 Մայիսի 2009, 425 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Համաշխարհային բանկի 2008-2011 թվականների երկրի գործընկերության ռազմավարության ներքո զարգացման քաղաքականության ծրագրի առաջնահերթ գործողությունների ապահովման նպատակով`
1. Համաշխարհային բանկի 2008-2011 թվականների երկրի գործընկերության ռազմավարության ներքո զարգացման քաղաքականության ծրագրի առաջնահերթ գործողություններով նախատեսված` համալսարանների նորարարական հիմնադրամի նպատակահարմարության ուսումնասիրության նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` հետևյալ անհատական կազմով`
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խմբի համաղեկավար)
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (խմբի համաղեկավար)
Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվա- կան տեխնոլոգիաների վարչության պետ
Ն. Գևորգյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական
2. Խմբի ղեկավարներին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել համալսարանների նորարարական հիմնադրամի նպատակահարմարության ուսումնասիրության արդյունքները։