20 Մայիսի 2009, 417 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 559-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայ-լեհական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 559-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմից հանել «Վ. Ղուշչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը, և նույն կազմը «Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ» բառերից հետո լրացնել «Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ» բառերով։