Վարչապետի որոշումներ

19 Մայիսի 2009, 405 - Ա

Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՀՈՒՖԴԴՈՐՓ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին 2009 թվականի մայիսի 27-29-ը գործուղել Հուֆդդորփ (Նիդերլանդների Թագավորություն)՝ Միացյալ ավիացիոն իշխանությունների խորհրդի և հանձնաժողովի նիստին մասնակցելու, ինչպես նաև Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության հետ Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների միջև համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի՝ Հուֆդդորփ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Մովսեսյանի՝ Հուֆդդորփ մեկնելու հետ կարված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հուֆդդորփ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023