Վարչապետի որոշումներ

19 Մայիսի 2009, 402 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 526-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 526-Ա որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում «Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)» բառերը փոխարինել «Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)» բառերով։