18 Մայիսի 2009, 399 - Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 1998 թվականի սեպտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական համագոր-
ծակցության մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի`
1. Հաստատել տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական հարցերով հայ-կիպրական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`
Ա. Կիրակոսյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Հ. Դարբինյան -ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Մ. Թումասյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Պետրոսյան -ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Գ. Գրիգորյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Վ. Դեմիրճյան -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ
Ա. Հայրապետյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ
Ա. Հովհաննիսյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ
Գ. Քամալյան -ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ
Ա. Մարտիրոսյան -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ
Ա. Ասատրյան -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
Վ. Աբրահամյան -ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Վ. Ամիրյան -ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ
Ռ. Հարությունյան -Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Աղաջանյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)