14 Մայիսի 2009, 386 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 138-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի փետրվարի 25-ի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 138-Ա որոշմամբ հաստատված ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 27-րդ, 43-րդ, 46-րդ, 48-րդ և 50-րդ կետերը.
2) 6-րդ կետի 4-րդ սյունակում «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերով.
3) 7-րդ կետի 4-րդ սյունակում «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերով։